Սիրված եւ ճանաչված դերասան Հայկ Մարությանը իր արվեստին հետեւող երկարպագուներին հպարտությամբ տեղեկացրել է, որ «Սիրո գործակից» ֆիլմը նոր հաջողություն է գրանցել.
«Մեկ շաբաթում «Սիրո Գործակից» ֆիլմը YouTube - ում հավաքեց 1.000.000 դիտում: Հայաստանից և Սփյուռքից ստացել ենք հազարավոր էլեկտրոնային հաղորդագրություններ և մեկնաբանություններ: Բոլորին չէինք կարող անձամբ պատասխանել, այդ պատճառով որոշեցի այս գրառման միջոցով ԲՈԼՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ բարձր գնահատականների համար: Երջանիկ եմ, որ կարողացել ենք մեր հայրենակիցներին ուրախ տրամադրություն պարգևել !!!!!!! Սիրում եմ Ձեզ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը։