Սիրո տոնը՝ Սիրուշոյի մեղմ ձայնի ու ամենանուրբ երգերի ներքո: Dvin Music Hall-ում կայացավ երգչուհու սպասված մենահամերգը՝ անկեղծ կատարումներով, իրեն բնորոշ շքեղ պարզությամբ ու խոստովանություններով:

Երեկոյի ընթացքում եղան անկնկալներ, հատուկ հյուրեր ու հատուկ կատարումներ: NEWS.am STYLE-ը ներկա է եղել նաեւ համերգի փորձին․ երգչուհուն ոգեւորում էին մայրը՝ Սյուզան Մարգարյանը, եւ որդիները, որոնց ներկայությունն էլ ավելի էր ջերմացրել մթնոլորտը։ Բացառիկ կադրեր՝ մեր պատրաստած ռեպորտաժում։

Հավելենք, որ սիրո տոնին նվիրված համերգի տոմսերը սպառվել էին ընդամենը մեկ օրում, այդպիսով երգչուհին եւս մեկ համերգ որոշեց նվիրել իր հանդիսատեսին։ Եվս մեկ սիրառատ երեկո՝ Սիրուշոյի սպասված ներկայությամբ ու սիրո հուշեր արթնացնող երգերի ներքո, որը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ Dvin Music Hall-ում: