Բջջային կապի ու շարժական ինտերնետի ծառայություններ մատուցող «Օրանժ» ապրանքանիշն այսուհետ կներկայանա «Յուքոմ» ապրանքանիշի ներքո՝ միաժամանակ փոխելով նաև գույնը. նարնջագույնը, կվերածվի կանաչի։
«Յուքոմ» ընկերության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշեց, որ այս ընկերությունների միացումը ծառայությունների որակը բարձրացնելու հնարավորություն կտա։
Վերջինիս խոսքով՝ «Յուքոմ»-ի որդեգրած քաղաքականության արդյունքում կբարելավվի «Օրանժ»-ի ողջ ենթակառուցվածքը.
«Մենք ունենալու ենք ծառայությունների բազմատիպ շերտ, որը հնարավոր կլինի ստանալ մեկ ընկերությունից, մեկ հաշվով ու որակական բարձր չափանիշներով։ Երկու ընկերությունների միացման արդյունքում համատարած կրճատումներ չեն լինելու, այլ նոր աշխատատեղեր են ստեղծվելու»,- նշեց պարոն Եսայանը:
«Յուքոմ» ընկերության մարքետիգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն էլ համոզված է, որ «Յուքոմ»-ը փորձելու է առնվազն պահպանելով ամենալավը, որ ուներ «Օրանժ»-ը, փոխացնել բաժանորդներին։
Բանախոսները նաև նշեցին, որ «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդները պայմանագրերը վերակնքելու անհրաժեշտություն առաջ չեն կանգնելու, քանի որ «Յուքոմ»-ն ամբողջությամբ «Օրանժ Արմենիա»-ի իրավահաջորդն է: