Այսօր առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, պայթյունները տեղ են ունեցել Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում: 

Այժմ օդանավակայանը չի գործում: Հայտնում են նաև բազմաթիվ վիրավորների մասին: 

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Brussels Airlines ավիաընկերության կայանատեղի մոտակայքում, իսկ մյուսը՝ American Airlines ավիաընկերության կայանատեղի:

Պայթյունից հետո Բրյուսելի իշխանությունները որոշում են կայացրել փակել նաև մետրոյի բոլոր կայանները: 

Բազմաթիվ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել պայթյունի հետևանքով կոտրված ապակիների բեկորներից: