Բրյուսելի մետրոյում երրորդ պայթյունն է որոտացել. տեղեկանում ենք RBTF-ից։
Նոր տվյալների համաձայն, ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Կան 50-ից ավելի վիրավորներ, որոնցիցի մի մասը վիճակը ծանր է:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան երկու պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, պայթյունները տեղ են ունեցել Բրյուսելի Զավենտեմ օդանավակայանում:
Այժմ օդանավակայանը չի գործում: Հայտնում են նաև բազմաթիվ վիրավորների մասին:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Brussels Airlines ավիաընկերության կայանատեղի մոտակայքում, իսկ մյուսը՝ American Airlines ավիաընկերության կայանատեղի: