Բրյուսելի գլխավոր դատախազը քիչ առաջ հաստատել է, որ ոտղի ունեցածը ահաբեկչական գործողություն է: Տեղի ունեցած 3 պայթոյւններն էլ իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Առաջին խումբ պայթյունները տեղի են ունեցել Զավենտեմ օդանավակայանում, տեղի ժամանակով մոտ ժամը 8:00-ին: Որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեցին, որ պայթյուն է որոտացել նաև մետրոյի «Մաելբեկ» կայանում, որը գտնվում է ԵՄ կառույցների շտաբի մոտակայքում:
Բրյուսելի օդանավակայանում ոստիկանությունը հայտնաբերել է մահապարտի 3 գոտի: Ենթադրվում է, որ պայթյուններն ավելի շատ են եղել: Հայտնաբերված գոտիները եղել են չպայթած:
Հաղորդվում է, որ Բելգիայի իշխանությունները որոշում են ընդունել փակել սահմանները, կապված Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ:
Նշենք, որ Բրյուսելի մետրոյում երրորդ պայթյունն է որոտացել. տեղեկանում ենք RBTF-ից։
Նոր տվյալների համաձայն, ահաբեկչությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Կան 50-ից ավելի վիրավորներ, որոնցիցի մի մասը վիճակը ծանր է: