«Շնորհակալ եմ բոլորին, որ իմ առողջության համար անհանգստանում եք: Զգացված ու հուզված եմ բազմաթիվ զանգերի, նամակների, օգնության առաջարկների համար: Իսկ ընկերներիս մասին պատմությունը լռում ա… Էլի, կրկին, նորից համոզվեցի, որ դուք հրաշք եք…»:
Այսօր առավոտյան Արա Ղազարյանն, ով վարում է «Ուշ երեկոյան» ծրագիրը, մնանատիպ գրառմամբ է հանդես եկել, ինչն անմիջապես շատերին անհանգստանալու առիթ է տվել:
Պարզվում է 2015-ի աշնանը, երբ Արա Ղազարյանը Լոս Անջելեսից Երևան մեկնելիս է եղել, օդանավակայանում ընկել է ու վնասել ոտքը։ Բարդ վիրահատությունից հետո վերականգնողական շրջանը կտևի երեք ամիս։
Արա Ղազարյանը, Երևան կվերադառնա օգոստոսին, որպեսզի նկարահանվի հաղորդման աշնանային եթերաշրջանում: