Ինչպիսի՞ն է սեքսուալ, ցանկալի ու գրավիչ կինը…

  1. Նա գեղեցիկ կազմվածք, խնամված մաշկ ու թեթև քայլվածք ունի:
  2. Նա սիրախաղից գլուխ է անում և անում է դա առանց վուլգարության կամ գռեհկության:
  3. Նա չի փորձում նմանվել ինչ-որ մեկին, նա սիրում է իրեն այնպիսին, ինչպիսին կա:
  4. Նա միշտ ինչ-որ խորհրդավոր բան ունի, ինչը տղամարդուն հանգիստ չի տալիս:
  5. Նա գիտի, թե ինչ է պետք տղամարդուն, և ինչն է նրան երջանիկ դարձնում:
  6. Անգամ եթե նա վատ տրամադրություն ունի, նա դա ցույց չի տալիս: Բացի այդ՝ նա չի բողոքում, որ վատ է զգում, ձանձրանում է կամ տխրում:
  7. Նա գիտի, թե ինչպես ընդգծի իր առավելությունն ու թաքցնի թերությունները:
  8. Նա կենդանի հայացք ունի, որով գրավում է տղամարդկանց, երբեմն նաև խենթացնում:
  9. Նա շատ գեղեցիկ է շարժվում, նրա ժեստերը թեթև են և գրավիչ:
  10. Նա շատախոս չէ, և եթե երբեմն հիմարություններ է ասում, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձնում:

Անգամ եթե այս հատկանիշներից բոլորին չեք համապատասխանում, բոլոր շանսերն ունեք՝ դրանք ունենալու: