Ինչպիսի՞ն է սեքսուալ, ցանկալի ու գրավիչ կինը…
- Նա գեղեցիկ կազմվածք, խնամված մաշկ ու թեթև քայլվածք ունի:
- Նա սիրախաղից գլուխ է անում և անում է դա առանց վուլգարության կամ գռեհկության:
- Նա չի փորձում նմանվել ինչ-որ մեկին, նա սիրում է իրեն այնպիսին, ինչպիսին կա:
- Նա միշտ ինչ-որ խորհրդավոր բան ունի, ինչը տղամարդուն հանգիստ չի տալիս:
- Նա գիտի, թե ինչ է պետք տղամարդուն, և ինչն է նրան երջանիկ դարձնում:
- Անգամ եթե նա վատ տրամադրություն ունի, նա դա ցույց չի տալիս: Բացի այդ՝ նա չի բողոքում, որ վատ է զգում, ձանձրանում է կամ տխրում:
- Նա գիտի, թե ինչպես ընդգծի իր առավելությունն ու թաքցնի թերությունները:
- Նա կենդանի հայացք ունի, որով գրավում է տղամարդկանց, երբեմն նաև խենթացնում:
- Նա շատ գեղեցիկ է շարժվում, նրա ժեստերը թեթև են և գրավիչ:
- Նա շատախոս չէ, և եթե երբեմն հիմարություններ է ասում, ոչ ոք դրանց վրա ուշադրություն չի դարձնում:
Անգամ եթե այս հատկանիշներից բոլորին չեք համապատասխանում, բոլոր շանսերն ունեք՝ դրանք ունենալու: