Մարտի 24-ի համեմատ այսօր ԱՄՆ դոլարի առքի գինն աճել է 0.89 դրամով, իսկ վաճառքինն աճել՝ 0.71 դրամով: Ըստ rate.am-ի՝ 1 եվրոյի առքի գինը ևս աճել է՝ 0.37 դրամով, իսկ վաճառքինը՝ բարձրացել 0.42 դրամով: Ռուսական ռուբլու թե՛ առքի, թե՛ վաճառքի գինը նվազել է 0.03 դրամով:
Արդյունքում՝ մարտի 24-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի առքի միջին գինը կազմում է 479.71 դրամ, վաճառքինը՝ 484 դրամ, 1 եվրոյի միջին առքի գինը կազմում է 532.84 դրամ, իսկ վաճառքինը՝ 542.89 դրամ: Ռուսական 1 ռուբլու առքի միջին գինը կազմում 6.92 դրամ, իսկ վաճառքինը՝ 7.22 դրամ: