Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դդումի սերմերից պատրաստված հրաշալի ըմպելիք,, որը կօգնի իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը:
Ինչպե՞ս նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը
Անհրաժեշտ բաղադրիչներ.
• 150 գրամ դդմի կորիզ
• Ջուր
• ½ թեյի գդալ դարչին
• 4-5 խուրմա
Պատրաստման եղանակը.
- Դդմի կորիզները 8 ժամ թրջեք ջրի մեջ:
- Թափեք ջուրը և կորիզները լցրեք բլենդերի մեջ: Ավելացրեք չորս բաժակ ջուր և լավ հարեք:
- Ստացված զանգվածն անցկացրեք թանզիֆով: Ավելացրեք մանրացրած խուրման և դարչինը, հետո նորից հարեք:
- Ստացված դդմային կաթը լցրեք ապակե տարրայի մեջ և պահեք սառնարանում:
Այս ընպելիքը պետք է խմել առավոտյան, սոված փորին, նախաճաշից կես ժամ առաջ, 100 գրամ: Այն պետք է խմել ընդմիջումներով. չորս օր խմեք, չորս օր ընդմիջեք:
Այս ըմպելիքը կարող են օգտագործել թե՛ մեծերը, թե՛ երեխաները։