«Ծանոթությունների մասնագետ» Կասիա Նոբելը պնդում է, կարող է ցանկացած տղամարդու սովորեցնել, թե ինչպես պետք է կնոջը անկողին տանել:
Ավելին՝ նա դավաճանություն չի համարում այն փաստը, որ տղամարդկանց սովորեցնում է կանանց գայթակղելու արվեստը: Այդ դասընթացների համար նա շաբաթական ստանում է 4000 ֆունտ ստեռլինգ: Դասընթացները նրան դարձրել են միլիոնատեր:
Կասիայի խոսքով՝ ինքն օգնում է կանանց գտնել իրենց սերն ու երջանկությունը՝ դժբախտ տղամարդկանց սովորեցնելով հիմար թուլամորթից վերածվել արքայազնի:
Երբ տղամարդիկ մենակ են մնում, իրենց սերը գտնելու խնդրանքով դիմում են 29-ամյա փորձագետին: Այդպես նախկին երգչուհին օգնել է 7000 տղամարդու։
Սկզբում աղջիկն աշխատում է տղամարդու արտաքին տեսքի, այնուհետև՝ ինքնավստահության, հետո արդեն կնոջը մոտենալու ոճի վրա:
Դրանից բացի՝ նա խորհուրդներ է տալիս նաև բիսեքսուալ կամ միասեռ աղջիկներին, ովքեր ցանկանում են ավելի շատ իմանալ իրենց հոգեբանության և ձախողված հարաբերությունների մասին:
Աղջիկը ներկա պահին զուգընկեր չունի, սակայն նա շատ է ցանկանում գտնել կյանքի ընկերոջը: