Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը սոցիալական ցանցերից մեկի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի` իտալերենով հարցազրույցի տեսանյութը և կից գրել․

«Հենրիխ Մխիթարյանը հայերենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, պորտուգալերենին ավելացրել է նաև իտալերենը: Եվ դա ընդամենը երեք ամսում: Ինձ թվում է՝ ես գիտեմ ՖԻՖԱ-ի ապագա նախագահի անունը»,- գրել է հայազգի մեկնաբանը: