Վիտամինների պակասի պատճառով հաճախ թուլություն ենք զգում, նվազում է դիմադրողականությունն ու հեմոգլոբինի տոկոսն արյան մեջ: Այս մասին հեշտ պատրաստվող հյութի բաղադրատոմս ներկայացնում, եմ որը կօգնի արագ վերականգնել ուժն ու դիմադրողականությունը:
Վիտամիններով հագեցած ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է.
- 1 գլուխ ճակնդեղ (120 գրամ),
- 125 մլ կոկոսի սառեցված կաթ,
- 1 հասած բանան,
- 2 հիլի հատիկ,
- 7 սառցե խորանարդիկ,
- 1 թեյի գդալ վանիլի հյութ,
- 2 թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ:
Պատրաստման համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները լավ հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված ստանալը: Այս հյութն անհրաժեշտ է ըմպել ամեն օր մինչև ուժի վերականգնումը զգալը: