Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր տեղի ունեցավ նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստը: 

Հրապարկված նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը չի հաստատվել փորձաքննության ժամանակ:

Այսօր դատարանում մթնոլորտը չափազանց լարված էր, քանի որ ներկայացվում էր նաև երեխաների սպանության մանրամասները: Աղմուկ բարձրացվեց դատարանում, որոշ հարազատներ անգամ լաց լինելով դուրս եկան դահլիճից:

Մանրամասն ներկայացվեց, թե Վալերի Պերմյակովը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին սպանելիս որտեղ է կանգնած եղել և ինչ դիրքից է կրակել: Նաև ներկայացվեցին այն բոլոր անհամապատասխանությունները, որոնք արձանագրվել են Պերմյակովի նկատմամբ անցկացված «ստի դետեկտորի» թեստի և հարցաքննության ընթացքում: