Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում այսօր տեղի ունեցավ նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստը:
Հրապարկված նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը չի հաստատվել փորձաքննության ժամանակ:
Այսօր դատարանում մթնոլորտը չափազանց լարված էր, քանի որ ներկայացվում էր նաև երեխաների սպանության մանրամասները: Աղմուկ բարձրացվեց դատարանում, որոշ հարազատներ անգամ լաց լինելով դուրս եկան դահլիճից:
Մանրամասն ներկայացվեց, թե Վալերի Պերմյակովը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին սպանելիս որտեղ է կանգնած եղել և ինչ դիրքից է կրակել: Նաև ներկայացվեցին այն բոլոր անհամապատասխանությունները, որոնք արձանագրվել են Պերմյակովի նկատմամբ անցկացված «ստի դետեկտորի» թեստի և հարցաքննության ընթացքում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					