Երեկ ԵԱՀԿ ԵՎ Կարմի խաչի վերահսկողության ներքո իրականացվել է ԼՂ տարածքում զոհված զինվորների դիակների որոնում և փոխանակում, որից հետո պարզ դարձավ. 

  • հայկական կողմի զոհված զինծառայողներից ամենաքիչը 3-ի գլուխները կտրված են եղել
  • կտրված են եղել զոհված զինծառայողներից 1-ի թևերը
  • կան տեղեկություններ ևս մեկ զոհված հերոսի մասին, ում գլուխը կտրել են: Հայտնի է նաև, որ զոհվածներից մի քանիսի մարմինները խոշտանգել են և կտրել ականջները
  • Թալիշում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները, նախքան հիմնովին ոչնչացվելը, հասցրել են դաժանորեն սպանել երեք տարեց մարդու: Նրանց ականջները ևս կտրել են: 

Հայկական կողմը համապատասխան նյութեր է հավաքում ռազմական հանցագործությունների հոդվածով Հաագային դատարան դիմելու նպատակով: 

Միևնույն ժամանակ ադրբեջանցի զինծառայողների հարյուրավոր դիակների մեջ չի արձանագրվել ոչ մի նմանատիպ դեպք:

Թարգմանությունը կատարված է Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից: