Երեկ ԵԱՀԿ ԵՎ Կարմի խաչի վերահսկողության ներքո իրականացվել է ԼՂ տարածքում զոհված զինվորների դիակների որոնում և փոխանակում, որից հետո պարզ դարձավ.
- հայկական կողմի զոհված զինծառայողներից ամենաքիչը 3-ի գլուխները կտրված են եղել
- կտրված են եղել զոհված զինծառայողներից 1-ի թևերը
- կան տեղեկություններ ևս մեկ զոհված հերոսի մասին, ում գլուխը կտրել են: Հայտնի է նաև, որ զոհվածներից մի քանիսի մարմինները խոշտանգել են և կտրել ականջները
- Թալիշում ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները, նախքան հիմնովին ոչնչացվելը, հասցրել են դաժանորեն սպանել երեք տարեց մարդու: Նրանց ականջները ևս կտրել են:
Հայկական կողմը համապատասխան նյութեր է հավաքում ռազմական հանցագործությունների հոդվածով Հաագային դատարան դիմելու նպատակով:
Միևնույն ժամանակ ադրբեջանցի զինծառայողների հարյուրավոր դիակների մեջ չի արձանագրվել ոչ մի նմանատիպ դեպք:
Թարգմանությունը կատարված է Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից: