Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հալաբյան փողոցի ավտոբուսի պայթյունին:

Ինչ վերաբերում է հարցին, թե դեպքի վայրում գտնվող զոհերի վերաբերյալ պարբերաբար տարբեր թվեր էին նշվում, Արմեն Երիցյանը պատասխանեց. «Ասեմ, որ անձամբ ես եմ եղել այնտեղ և շատ դժվար էր իմանալ: Ովքեր, որ եղել են այնտեղ, գիտեն, որ մասունքներ էին թափված և շատ դժվար էր իմանալ` քանի զոհ է: Դրա համար ես գտնում եմ, որ ԱԻՆ-ի աշխատակիցների մեղքը չկա այստեղ:

Անձամբ ես եմ եղել այնտեղ և անգամ ես չէի կարող ասել: Ինձ, որ հարցրեցին, ասացի, որ երկու-երեք զոհ է և հետո արդեն, մասունքները հավաքելուց հետո տեսանք, որ երկու զոհ է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Հալաբյան փողոցում տեղի էր ունեցել պայթյուն, որից վիրավորվել էին ութ հոգի և զոհվել երկուսը։