ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը:
Փոխգնդապետի սխրանքը. մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը
Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					