ՀՀ ՊՆ 24923 զորամասի 4-րդ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյան (Կոտայքի ԶԿ), ստացել է մարտական առաջադրանք` վերադարձնել հակառակորդի կողմից գրաված N170 մարտական դիրքը: Անձամբ ղեկավարելով մարտը, երկու հատուկ նշանակության խմբերի մասնակցությամբ, լուսաբացին, ծածուկ առաջանալով դեպի նշված մարտական դիրքը, հրետանու և տանկերի կրակի աջակցության ներքո կատարել են դիրքի թևանցում: Վարելով նշանառու կրակ հակառակորդի ուղղությամբ, անձամբ ոչնչացրել է հակառակորդի 4 զինծառայող: Ներխուժելով դիրք, մերձամարտի են բռնվել հակառակորդի հետ` մատնել խուճապի և ստիպել դիմել փախուստի: Չդադարեցնելով գրոհը, հատուկ նշանակության խմբերը փոխգնդապետ Ա.Գևորգյանի ղեկավարությամբ շարունակել են հակառակորդի հետապնդումը՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Անձամբ կատարել է ականազերծման աշխատանքներ, չեզոքացրել ծուղակները, կազմակերպել ազատագրված N170 մարտական դիրքի պաշտպանությունը: Անձնական օրինակով ոգենշչել ենթականերին կազմակերպել է հակառակորդի եռակի հակագրոհի ետմղումը: