Լավաշը պանրով և կանաչիով՝ պատրաստված ածուխի վրա: Համեղ է... ընդամենը 5 րոպեում:
Պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի.
- 2-3 լավաշ
- 500 գրամ սուլուգունի պանիր
- մեկ կապ կանաչի (ըստ ցանկության՝ սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ)
- Պղպեղ՝ ըստ ճաշակի
Տապակել թավայի կամ ածխի վրա յուրաքանչյուր կողմը 5 րոպե: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել ցանկացած տեսակի միջուկ՝ սունկ, խոզապուխտ, սալյամի, միս:
Բարի ախորժակ: