«Հավասար պայմաններում, շախմատում բացի երկու քայլանոց մատից ամենատհաճ մատը դա խեղդուկ մատն է, երբ որ թագավորը շրջապատված է լինում իր ֆիգուռներով և ասենք ձիով շախ են տալիս դառնում է մատ»,- այսօր այս օրինակով նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը բնորոշեց ներկա նախագահի դիրքը քաղաքական «շախմատային» դաշտում:
Բասնախոսի խոսքով, իարկե, այդ ձին Քուռկիկ Ջալալին չի, բայց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին է:
«Ես ուզում եմ մեր նախագահները մեր պատմության մեջ մնան լավով»,- ասաց Հարությանյանը և ավելացրեց, որ նախագահի հետ դեկորատիվ հանդիպումները ոչ մեկին պետք չեն և «շրթներկ համար մեկի» պես «բոլորը հանդիպման են» արտահայտությունը իրական պատկերը ցույց չի տալիս: Նրա խոսքով, դպրոցական երեխաներին դասերից հետո տանում են հավաքների` խոստանալով, որ մյուս օրը դասի չեն գնա:
«Ես ձեր կարծիքը չեմ կիսում, բայց կյանքս կտամ, որ դուք արտահայտեք ձեր կարծիքը», -նախագահի թեկնածուն ասուլիսը եզրափակեց Վոլտերյան հայտնի արտահայտությամբ:


