«Հավասար պայմաններում, շախմատում բացի երկու քայլանոց մատից ամենատհաճ մատը դա խեղդուկ մատն է, երբ  որ թագավորը շրջապատված է լինում իր ֆիգուռներով և ասենք ձիով շախ են տալիս դառնում է մատ»,- այսօր այս օրինակով նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը բնորոշեց ներկա նախագահի դիրքը քաղաքական «շախմատային» դաշտում:

 Բասնախոսի խոսքով, իարկե, այդ ձին Քուռկիկ Ջալալին չի,  բայց Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին է:

 «Ես ուզում եմ  մեր նախագահները մեր պատմության մեջ մնան լավով»,- ասաց Հարությանյանը և ավելացրեց, որ նախագահի հետ դեկորատիվ հանդիպումները ոչ մեկին պետք չեն և «շրթներկ համար մեկի» պես  «բոլորը հանդիպման են» արտահայտությունը իրական պատկերը ցույց չի տալիս: Նրա խոսքով, դպրոցական երեխաներին  դասերից հետո տանում են  հավաքների` խոստանալով, որ մյուս օրը դասի չեն գնա:

«Ես ձեր  կարծիքը չեմ կիսում, բայց կյանքս կտամ, որ դուք արտահայտեք ձեր կարծիքը», -նախագահի թեկնածուն ասուլիսը եզրափակեց  Վոլտերյան հայտնի արտահայտությամբ: