Դեռևս երկու տարի առաջ եմ բարձրաձայնել ծառայողական մեքենանաերի, քարտուղարուհի-սիրուհի-սուրճ եփողների մասին: Այն ժամանակ եմ անդարդարձել երբ դպրոցներում կրճատվում էին ուսուցիչներ, կազմակերպիչներ ու հավաքարարներ: Ես խոսում էի, որ մի քանի ծառայողական մեքենա չպահելու դեպքում կարելի էր լուծել այդ կրճատվող մարդկանց աշխատանքի խնդիրը: Այսօր լսեցի ,որ կառավարությունը որոշում է կայացրել ծառայողական մեքենաները կրճատելու մասին: Մինչև դանակը ոսկորին չհասնի, տեղից չեն շարժվի: Հիմա մատնանշեմ մի բնագավառ, որտեղ բավականին լուրջ գումարներ են փոշիանում: Խոսքս վերաբերվում է ամբախ -զամբախ նախարարություններին, որոնց եղած չեղածը մեկ հաշիվ է, պարզապես ավելորդ ծախս է մեր վրա: Եթե ունենք արտաքին գործերի նախարարությունը, ապա ինչներիս է սփյուռքի նախարարությունը: Ես համոզված եմ, որ այստեղ անձի գործոնն է: Եթե Հրանուշ Հակոբյանը մի փոքր հայրենասիրություն ունի, ինքը պիտի հանդես գա առաջարկով՝ նախարարությունը լուծարելու ու ԱԳՆ-ին կից սփյուռքի բաժին բացելու մասով : Մշակույթի նախարարությունը նույնպես անիմաստ է, եղած չեղած մեկ հաշիվ է, սա պետք է մտնի ԿԳՆ-ի ենթակայութան տակ, վերջերս տարանջատված նախարարությունները նույնպես պետք է վերամիավորվեն... Ո՞րն ասեմ, որը թողնեմ... Հայրենի կառավարությունը հավանաբար սպասում է, որ մի հատ էլ թափով կռիվ լինի, նոր անցնի էս նախարարությունների նպատակահարմարության հարցին:

Կիլիկիա Հայաստան