1946 թ. մայիսի 20-ին ծնվել է հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ Շերիլին Սարգսյանը, ով առավել հայտնի է «Շեր» բեմական կեղծանվամբ: Երգչուհու իսկական անունն է իսկական անունը Շերիլին Սարգսյան ԼաՊիեր Բոնո Ալմեն: Հաճախ նրան անվանում են «Փոփի Աստուածուհի»: Շահել է մեկ Օսկար, մեկ Գրեմմի, մեկ Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և զանազան ուրիշ մրցանակների։ Շերը Ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։

Շերիլին Սարգիսեանը ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին, 1946-ին, Էլ Սենթրո քաղաքում, (Կալիֆորնիա): Հայրը՝ Ջոն Փոլ Սարգիսյանը, ամերիկահայ բեռնատարի վարորդ էր։ Մայրը՝ Ջորջիա Հոլթ (ծնված՝ Ջաքի Ջին Քրաուչ) դերասանուհի էր, ով բնիկ ամերիկյան (Չերոկի), անգլիական և ֆրանսիական ծագում ուներ։ Շերի ծնողները բաժանվել են, երբ նա փոքր էր։

Ունի մեկ քույր։ Շերը իր հայրիկին տեսել է, երբ ընդամենը տասնմեկ տարեկան էր։

Շերը Հայաստան էր ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին։ Նա իր հետ բերեց 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ։ Այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ։ Տեսնելով հիվանդ երեխաներին՝ Շերը ծանր տպավորությունների պատճառով հրաժարվեց նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց։