Կառավարությունն ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում: Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն որոշման կից հավելվածի և ապահովել գործընթացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը: Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեքենաների կրճատման գործընթացը շարունակվում է. այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Նշվել է նաև, որ որոշման հավելվածում ներկայացված է թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով: