Կոճապղպեղով, մեղրով ու լիմոնով խառնուրդը օգնում է ոչ միայն նիհարելուն, այլև պաշտպանում է մրսածությունից և վարակիչ հիվանդություններից:
Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է.
300-350 գր կոճապղպեղ
մոտ 150 գր կշռող 1 լիմոն
150-200 գր մեղր
Պատրաստման եղանակը՝
- Կոճապղպեղը մաքրել և կտրատել ոչ մեծ կտորների
- Մաքրում ենք նաև լիմոնն ու հեռացնում կտերը
- Կոճապղպեղըն ու լիմոնը աղում ենք կամ մանրացնում բլենդերի միջոցով
- Ավելացնում ենք մեղր ու լավ խառնում ենք
Խառնուրդից յուրաքանչյուր օր ուտել 1 գդալ: Այն կծու համ ունի: Սկզբի համար այն ուղղակի կարելի է ավելացնել առավոտյան թեյի մեջ:
Այս խառնուրդը, ինչպես և ցանկացած դեղամիջոց, պետք է զգուշությամբ ընդունել: Աղեստամոքսային տրակտի լուրջ հիվանդությունների դեպքում այն օգտագործել չի կարելի: Բացի պաշտպանից հատկանիշներից, այս խառնուրդն ունի նաև մաքրող հատկություն: