Ամեն անգամ, դաշնամուրի առջև ձայնավարժություններ անելիս կիսատոները երգելիս միշտ վրիպում էի, իսկ դու ասում էիր.
‹‹Փորձի՛ր այնքան մինչև ստացվի››…Ու մի օր էլ կանգնեցի նույն դաշնամուրի առջև, բայց ԴՈՒ չկայիր…Կարկամեցի, ինձ անտեր զգացի ու այդ զգացողությունն ինձ չի լքում մինչ օրս Պապ…
Որոշեցի ինքնուրույն ձայնավարժություններ անել՝ երգում էի աչքերս թաց, իսկ ականջիս դեռ քո ձայնն էր հնչում՝ ‹‹Փորձի՛ր այնքան մինչև ստացվի››…
Հիմա էլ եմ նույն կերպ վարվում, վրիպում եմ ՝ հետո հիշում խոսքերդ ու ոտքի կանգնում…փորձում եմ այնքան ժամանակ՝ մինչև ստացվի:
Քո փոխարեն ես կանեմ այն ինչը կիսատ թողեցիր… Ծնունդդ շնորհավոր՝ ինձ ուժ տվող ու ապրեցնող…Հոգիդ լույսի մեջ՝ սիրտս սրտիդ առհավետ:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է երգչուհի Գաբին: