Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ռուսական «Վզգլյադ» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ ղարաբաղյան կողմը պահանջում է բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում։
«Մենք պահանջում ենք բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության ձևաչափի վերականգնում, ինչի հետ Ադրբեջանը համաձայն չէ: Եվ նրա կողմից ոչ կառուցողական մոտեցումն այդ հարցում մշտապես հետաձգում է Ղարաբաղյան հկամարտության վերջնական կարգավորումը: Առանց ղարաբաղյան կողմի անմիջական և լիարժեք մասնակցության չի կարող որևէ հաջողություն գրանցվել, քանի որ որոշվում է անմիջականորեն Ղարաբաղի հարցը, և Ղարաբաղի բնակչությունը պետք է համաձայնություն տա հակամարտության կարգավորման վերջնական տարբերակի վերաբերյալ»,- ասել է նա:
Լրատվամիջոցի թղթակիցը նշել է, որ ինչպես հետևում է ոչ պաշտոնական հաղորդագրություններից, «Լավրովյան ծրագիրը» նախատեսում է Հայաստանի տնտեսական արգելափակման չեղարկում և խաղաղապահների տեղակայում ԼՂ-ում՝ «ադրբեջանական 5 շրջանների վերադարձի դիմաց»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս պահանջել է դադարեցնել «անհիմն խոսակցությունները»՝ ասելով, որ Ղարաբաղում ոչ մի հող չի հանձնվի: Թղթակիցը հարցրել է ԼՂՀ վարչապետին, թե ինչու, նրա կարծիքով, ոչ ռուս, ոչ այլ խաղաղապահներ չեն կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը «հինգ շրջան վերադարձնելու դեպքում»:
«Քանի որ ղարաբաղյան կողմը դեռ չի մասնակցում բանակցային գործընթացին որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկ, ինչպես ես արդեն նշել եմ, դատապարտված է ձախողման: Մեզ հետ չի քննարկվել որևէ ծրագիր, այնպես որ սխալ կլիներ որևէ եզրակացություն անել: Այդ առումով ոչ պաշտոնական տարբերակների տարածումը, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, կարող է ենթադրությունների առիթ դառնալ: Դա հավասարապես վերաբերում է նաև տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության իրական և միակ երաշխավորողը ԼՂՀ պաշտպանության բանակն է, որը պահում է նրա կենսագործունեությունը և զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»,- ասել է ԼՂՀ վարչապետը:
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո Ղարաբաղում զգոնությունը երբեք չի նվազել, քանի որ ադրբեջանակն կողմը 22 տարվա ընթացքում բազմիցս ապացուցել է, որ փորձում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ագրեսիայի միջոցով: Այսինքն՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը միշտ ապակառուցողական մոտեցում է ցույց տվել ինչպես բանակցային գործընթացի տապալման, այնպես էլ շփման գծում լարվածությունը պարբերաբար ուժեղացնելու միջոցով:
«Եվ այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարծում եմ՝ կասկած չի թողնում ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների մասին: Այդ ամենը, իհարկե, թույլ չի տալիս թուլացնել Արցախի բնակչության զգոնությունը, քանի որ մշտապես կախված է հակառակորդի կողմից ֆիզիկական բնաջնջման վտանգը»,- ասել է նա:
Այս թեմայով
Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել
ՖՈՏՈ․ Երբ փոթորիկը խաղաղվեց, պարզվեց, որ կերպարն ու այն մարմնավորած դերասանուհին դեռ շնչում են․ Աննա Հակոբյանը պաշտպանել է Նազենի Հովհաննիսյանին
Երևանի մի շարք թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները
«Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ-ի նկատմամբ»․ Հաջիզադե
Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 15-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել. «Ժողովուրդ»
Սուրեն Չախալյան․ Ցավոք, ֆուտբոլը դաժան է, մեկ սխալը բերում է այսպիսի արդյունքի
Մոնղոլիայում հայտարարել են սառցադաշտերի և հավերժական սառածության տարածքի՝ գրեթե 40%-ով կրճատման մասին
Վրդովված երկրպագուները հերթական պարտությունից հետո պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը
Իրանի բանակի գլխավոր հրամանատարն Իսրայելին ջախջախիչ պատասխանով է սպառնացել
Կարո՞ղ է գերնոր աստղը ոչնչացնել Երկիրը. ահա թե ինչ են ասում գիտնականները
Ուղեղի և լյարդի ցիրկադային ռիթմերի խախտումը կարող է հանգեցնել քաշի ավելացման
Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ
Եվրոպան մինչև Բայդենի լիազորությունների ավարտը հսկայական օգնություն է խնդրում Ուկրաինայի համար. Bloomberg
Հայաստանի հավաքականը տանը պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին (ֆոտո, վիդեո)
Նիկոլ Փաշինյանը սափրվել է
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
Գյումրին մնացել է ոմանց կոկորդում
Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները․ Բորել
«Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում ՀՀ-ի նկատմամբ»․ Հաջիզադե
Մոնղոլիայում հայտարարել են սառցադաշտերի և հավերժական սառածության տարածքի՝ գրեթե 40%-ով կրճատման մասի...
Պուտինը խոստացել է անձամբ զբաղվել Ռուսաստանի Դաշնությունում YouTube-ի աշխատանքի դանդաղեցմամբ
Եվրոպան մինչև Բայդենի լիազորությունների ավարտը հսկայական օգնություն է խնդրում Ուկրաինայի համար. Bloo...
Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածու ՔՊ-ական Կարեն Սարուխանյանին՝ թմրանյութի թեստ ...
Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների․ «Փաստ»
ՀՀ իշխանությունը չկարողացավ ինչ-որ բան պայմանավորվել Ադրբեջանի հետ
Գյումրին մնացել է ոմանց կոկորդում