«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են:
Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:
Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սեֆիլյանի հետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: