«Ռեսո-Գարանտիա» ապահովագրական ընկերության 56-ամյա ղեկավար Սերգեյ Սարկիսովը դստերն ամուսնացրել է շքեղ հարսանեկան տոնակատարությամբ:
Իյա Սարկիսովայի և Միխայիլ Մախարաձեի պսակադրության համար 3 օրով փակվել էր Թբիլիսիի հյուրանոցներից մեկը: Նրանց հարսանիքին ելույթ են ունեցել Վախթանգ Կիկաբիձեն, Տամարա Գվերդցիտելին, Վալերի Սյուտկինը, Մարկ Տիշմանը և Ջիգանը: