«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այցելել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Թե ինչ է կորցրել ռուսաստանաբնակ գործարարը Հայաստանի ԿԳ նախարարությունում՝ դժվար է ասել, «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ առավոտյան նա նախարարություն է մտել երիտասարդ մի աղջնակի ձեռքից բռնած:

Թերթին չի հաջողվել ԿԳ նախարարությունից պարզաբանում ստանալ այս առնչությամբ, սակայն մի բան պարզ էր, Հայաստանը «դեմոկրատիկ, ազատ, անկախ պետություն» դարձնելու հակում ունեցող մեր հայրենակիցը Կառավարության 3-րդ շենքում գտնվողն բոլոր գերատեսչություններից գերադասել էր ԿԳ նախարարությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: