Սիրված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ և տեսանյութ է տեղադրել, որով տեղեկանում ենք նաև, որ Նազենին այս օրերին իր հանգիստն է անցկացնում Սիցիլիայում:
«Սիցիլիայի Սավոկա քաղաքում, #4 տանը ապրում է Ֆրանչեսկան, Ապոլոնիայի մայրը՝ «Կնքահայրը» ֆիլմից, հարսանիքի տեսարանի նկարն է ինձ ցույց տալիս ու պատմում, թե ինչպես էր նկարահանվել 44 տարի առաջ։)) հ.գ. Ի դեպ, Ֆրենսիս ֆորդ Կոպոլան սովորություն ուներ ներառելու մասայական տեսարաններում տվյալ տեղանքի բնակիչներին, որոնք էլ կազմում էին Սիցիլիական մաֆիայի ամենահայտնի կլանների մասին պատմող ռոմանտիկ ֆիլմի հիմնական կոլորիտը»։