Շուտով կրկին հեռուստաէկրաններին կհայտնվի սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի 5-րդ եթերաշրջանը, իսկ այս պահին արդեն իսկ ընթանում են նոր եթերաշրջանի սցենարական աշխատանքները:
Սիթքոմի սիրված դերասան Գարիկ Սեփխանյանը՝ նույն ինքը Ռուբենը, իր միկրոբլոգում աշխատանքային գործընթացից լուսանկար է հրապարակել դերասան Գրիգոր Դանիելյանի հետ, որտեղ վերջինս թաքնվել է լուսանկարի անկյունում՝ դեմքը ցուցադրելով կիսով չափ: