Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն սիրելիի՝ դիզայներ Մհեր Գալստյանի հետ իր հանգիստն է վայելում Ինդոնեզիայի Բալի կղզում:

Հաղորդավարուհի-դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը՝ տեղեկացնելով, որ նշանադրվել է:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել հենց էկզոտիկ կղզում: «Այսօր ամենահրաշալի օրն է, որևէ օր չի հավասարվի սրան… Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»,- գրել է Դիանան: