«Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ, սեպտեմբերի 28-ին տրանսպորտի և կապի Նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքն է։
Հարսնացուն հոր մանկության ընկերոջ դուստրն է, որն ապրում է Մոսկվայում, դեռ փետրվարին Բեգլարյանները գնացել էին Մոսկվա և նշանադրել որդուն։ Հարսանիքը կկայանա «Օջախ» ռեստորանում, հրավիրված է քաղաքական ողջ Էլիտան՝ Սերժ Սարգսյանի, վարչապետի գլխավորությամբ։ Մոսկվայից ևս հյուրեր են սպասվում։
Նորափեսայի՝ Հրանտ Բեգլարյանի անունը տարիներ առաջ շրջանառվում էր թիվ 114 դպրոցի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ, ինչը հերքվել էր Գագիկ Բեգլարյանի կողմից։ Հիշեցնենք, որ Բեգլարյանի դուստրն էլ ամուսնացած է Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդու հետ, որն այժմ վարչական դատարանի դատավոր է։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: