Ես վաղուց է չեմ նկարվում ֆիլմերում, բայց չեմ էլ ափսոսում, որովհետև Հանրայինում աշխատածս տարիներին ունեցել եմ հիանալի հնարավորություններ, որոնք մեր նորագույն ֆիլմարտադրության առաջին քայլերն էին, իհարկե այլ կերպ կխաղայի հիմա, չէ որ լավագույն փորձը հասունությունն է, բայց դե այս երգի ու ֆիլմի մեջ ազնիվ էի ու անկեղծ։
Հիշում եմ հաստատման օրն էսօրվա պես. տնօրենս՝ Ալեքսան Հարությունյանն ընտրեց այս երգը, միշտ բացառիկ ձևով զգում էր նախագծի հաջողությունը՝ լինի «Երջանկության մեխանիկա»- ընտանիքի մասին հաղորդումը, «10+10» հայ-վրացական երաժշտական հաղորդումը թե մանկական «Ժուկով- Ժամանակով»-ը։ Ալեքսան Հարությունյանին ամենից շատն եմ կարոտում Հանրայինից. նրա՝ ինձ տրված յուրաքանչյուր հնարավություն իմ կյանքում ճակատագրական եղավ։ Շնորհակալությամբ կհիշեմ միշտ!
Հ.Գ. Մեկանգամյա օգտագործման ֆիլմերում չեն կանչում չէի էլ գնա, լուրջ ֆիլմ չի նկարվում կամ չեն հրավիրում, կամ էլ անորակ սցենար է ( չեն ուզում լավ սցենարիստի գտնել- վճարել,) իսկ վատ ֆիլմը էկոլոգիան նույնքան է վնասում, որքան աղբը։
Ես շատ եմ կարոտում կինոն՝ իսկական կինոն. տպավորություն է, որ այն արտագաղթել է Հայաստանից։
Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: