Վերջերս գաղտնի սիրավեպերի մասին հետաքրքրվող ընթերցողները esyes.am-ին հայտնել էին, թե Արևիկ Ուդումյանն ու Հենրիխ Մխիթարյանն ընկերություն են անում և խնդրել պարզել մանրամասները: esyes.am-ն էլ, ընդառաջ գնալով նրանց ցանկությանը, պարզեց լուրի իսկությունը` զրուցելով և՛ հաղորդավարուհու, և՛ ֆուտբոլիստի հետ:
«Մենք լավ ընկերներ ենք, լավ ծանոթներ: Այդքանը: Հենրիխը շատ լավ մարդ է, շատ լավ ֆուտբոլիստ,- esyes.am-ին ասաց հաղորդավարուհին, ով չցանկացավ նշել` եղե՞լ են դեպքեր, երբ ինքն ու Հենրիխը միասին ինչ-որ տեղ են գնացել, որոնք կարող էին խոսակցությունների առիթ հանդիսանալ: - Դա ադեն շատ ենք մանրանում»: Արևիկի փոխանցմամբ` նման խոսակցություններ նախկինում էլ է լսել, սակայն միշտ չէ, որ խոսակցություններն իրական հիմք են ունենում:
Այս մասին զրուցեցինք նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով այժմ Ուկրաինայում է: «Նման բան չկա»,- esyes.am-ին ասաց Հենրիխը, ով, ի տարբերություն, Արևիկի, ասաց, որ առաջին անգամ էր լսում այս խոսակցությունների մասին:
Ֆուտբոլիստի փոխանցմամբ` նման խոսակցությունները որևէ հիմք չունեն: «Մենք զուտ ընկերական հարաբերություններ ունենք, իրար հետ շատ լավ ենք, սակայն մտերիմ չենք»,- իր և Արևիկի հարաբերությունների մասին ասաց Հենրիխը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					