Վերջերս գաղտնի սիրավեպերի մասին հետաքրքրվող ընթերցողները esyes.am-ին հայտնել էին, թե Արևիկ Ուդումյանն ու Հենրիխ Մխիթարյանն ընկերություն են անում և խնդրել պարզել մանրամասները: esyes.am-ն էլ, ընդառաջ գնալով նրանց ցանկությանը, պարզեց լուրի իսկությունը` զրուցելով և՛ հաղորդավարուհու, և՛ ֆուտբոլիստի հետ:

 «Մենք լավ ընկերներ ենք, լավ ծանոթներ: Այդքանը: Հենրիխը շատ լավ մարդ է, շատ լավ ֆուտբոլիստ,- esyes.am-ին ասաց հաղորդավարուհին, ով  չցանկացավ նշել` եղե՞լ են դեպքեր, երբ ինքն ու Հենրիխը միասին ինչ-որ տեղ են գնացել, որոնք կարող էին խոսակցությունների առիթ հանդիսանալ: - Դա ադեն շատ ենք մանրանում»: Արևիկի փոխանցմամբ` նման խոսակցություններ նախկինում էլ է լսել, սակայն միշտ չէ, որ խոսակցություններն իրական հիմք են ունենում:

Այս մասին զրուցեցինք նաև Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, ով այժմ Ուկրաինայում է: «Նման բան չկա»,- esyes.am-ին ասաց Հենրիխը, ով, ի տարբերություն, Արևիկի, ասաց, որ առաջին անգամ էր լսում այս խոսակցությունների մասին:

Ֆուտբոլիստի փոխանցմամբ` նման խոսակցությունները որևէ հիմք չունեն: «Մենք զուտ ընկերական հարաբերություններ ունենք, իրար հետ շատ լավ ենք, սակայն մտերիմ չենք»,- իր և Արևիկի հարաբերությունների մասին ասաց Հենրիխը: