Վլադիմիր Արզումանյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 26-ին Ստեփանակերտում երաժիշտների ընտանիքում։ Երաժշտությամբ սկսել է զբաղվել 6 տարեկանից։ Կատարում է հայերեն, ռուսերեն և անգլերեն երգեր: Բացի երաժշտությունից, զբաղվում է նաև կարատեով, ունի սև գոտի, խաղում է ֆուտբոլ:
2010 թվականին «Նոր Ալիք» մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականն, իսկ Մանկական Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Այսօր Վլադիմիրը պատվով իր պարտքն է կատարում հայրենիքի հանդեպ: