Նաիրիտցիները երեկ նոր վարչապետի ելույթն են լսել և հիասթափված են:
«Երեկ մեր նոր վարչապետի ելույթը լսեցինք, իսկապես հիասթափված ենք: Նախ նոր նշանակված է, բայց առանց ուսումնասիրելու կարծիքներ է ասում, չի կարելի այդպես»,-ասաց նաիրիտցիների համակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը: