1974 թվականին ծնված Արցախյան 90-ականների և 2016թ. ապրիլյան պատերազմների մասնակից Ռոմիկ Ֆուրմանի Արզումանյանը գտնվում առողջական և սոցիալական ծանր պայմաններում: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող, ծառայության ընթացքում վիրավորվել է ոտքից, վնասվել են ներվերն ու ջլերը՝ դժվարությամբ է քայլում, երկու անգամ ենթակվել է կոնտուզիայի և պատերազմի ժամանակ ձեռք է բերել նաև շաքարային դիաբետ հիվանդությունը: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ապրիլյան պատերազմում: Ռոմիկ Արզումանյանը նույնիսկ չունի բնակարան և գտնվում է  թոշակառու մորաքրոջ տանը նրա խնամակալությամբ՝ գոյատևում են 40 000 դրամ կենսաթոշակով: Լինում է,որ ամիսներով մնում են հոսանքազրկված:

Ապրում են Երևանի 17-րդ թաղամասում: Պետությունից չունեն որևէ աջակցություն՝ թե Պաշտպանության, թե Առողջապահության, թե Սոցապ նախարարությունները անտարբերության են դրսևորում հայրենիքի նախկին զինվորի, քաղաքացու, հաշմանդամի նկատմամբ: Չի ստանում ո՛չ սոցիալական, ո՛չ հաշմանդամության և ո՛չ էլ զինվորական թոշակ: 90-ականներին ծառայել և իր մասնակցությունն է ցուցաբերել Սյունիքի սահմանների պաշտպանությանը: Այժմ էլ նրան թե՛ դեղոայքով, թե՛ որոշակի գումարով նրան աջակցում է իր հրամանատարը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ՝ Լեռնիկ Հարությունյանը:

Զինվորին աջակցել կարելի է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հաշվեհամարներին՝ նպատակի

տողում նշելեվ «Ռոմիկ Արզումանյանին».

1510023094910100 ՀՀ դրամ;

1510023094910101 ԱՄՆ դոլար;

1510023094910149 ԵՎՐՈ;

1510023094910158 ՌԴ ռուբլի;

SWIFT: ARMCAM22

Ռոմիկ Արզումանյանի հեռախոսահամարն է՝ +37498 307 212: