1974 թվականին ծնված Արցախյան 90-ականների և 2016թ. ապրիլյան պատերազմների մասնակից Ռոմիկ Ֆուրմանի Արզումանյանը գտնվում առողջական և սոցիալական ծանր պայմաններում: Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ժամկետային զինծառայող, ծառայության ընթացքում վիրավորվել է ոտքից, վնասվել են ներվերն ու ջլերը՝ դժվարությամբ է քայլում, երկու անգամ ենթակվել է կոնտուզիայի և պատերազմի ժամանակ ձեռք է բերել նաև շաքարային դիաբետ հիվանդությունը: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ապրիլյան պատերազմում: Ռոմիկ Արզումանյանը նույնիսկ չունի բնակարան և գտնվում է թոշակառու մորաքրոջ տանը նրա խնամակալությամբ՝ գոյատևում են 40 000 դրամ կենսաթոշակով: Լինում է,որ ամիսներով մնում են հոսանքազրկված:
Ապրում են Երևանի 17-րդ թաղամասում: Պետությունից չունեն որևէ աջակցություն՝ թե Պաշտպանության, թե Առողջապահության, թե Սոցապ նախարարությունները անտարբերության են դրսևորում հայրենիքի նախկին զինվորի, քաղաքացու, հաշմանդամի նկատմամբ: Չի ստանում ո՛չ սոցիալական, ո՛չ հաշմանդամության և ո՛չ էլ զինվորական թոշակ: 90-ականներին ծառայել և իր մասնակցությունն է ցուցաբերել Սյունիքի սահմանների պաշտպանությանը: Այժմ էլ նրան թե՛ դեղոայքով, թե՛ որոշակի գումարով նրան աջակցում է իր հրամանատարը՝ պահեստազորի սպա, փոխգնդապետ՝ Լեռնիկ Հարությունյանը:
Զինվորին աջակցել կարելի է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ում «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հաշվեհամարներին՝ նպատակի
տողում նշելեվ «Ռոմիկ Արզումանյանին».
1510023094910100 ՀՀ դրամ;
1510023094910101 ԱՄՆ դոլար;
1510023094910149 ԵՎՐՈ;
1510023094910158 ՌԴ ռուբլի;
SWIFT: ARMCAM22
Ռոմիկ Արզումանյանի հեռախոսահամարն է՝ +37498 307 212:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					