Սարգիս Տաշչյանը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 6-ին, Երևանում: Ավարտել է Երևանի N 43 միջնակարգ դպրոցը: Ինչպես պատմում է դերասանը, դեռ մանկուց աչքի է ընկել աշխուժությամբ և մարդկանց ուրախություն պարգևելու կարողությամբ:
Սարգիսը 2003թ.-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական համալսարանի դերասանական բաժին: Մեզ հետ զրույցում դերասանը նաև պատմեց, թե ինչպես է ընտրել դերասանի մասնագիտությունը:
Սարգիսը մանկուց երազել է բռնցքամարտիկ դառնալ, սակայն կյանքը նրա համար այլ բան էր պատրաստել: Բռնցքամարտի խմբակ ընդունվելուց անմիջապես հետո փոքրիկ Սարգիսը հիվանդանում է ջրծաղիկ հիվանդությամբ: Ապաքինվելուց անմիջապես հետո նրան հրավիրում են Ուրախների և հնարամիտների ակումբ, ինչն էլ փոխում է նրա կյանքի ուղին...
«Շնորհակալ եմ բոլորից ջերմ խոսքերի համար: Ցականում եմ, որ բոլորս լինենք առողջ, երջանիկ և միասնական: Ես հարուստ եմ ձեզանով»,- ամփոփեց զրույցը նա:
YN.am-ը շնորհավորում է սիրված և տաղանդավոր դերասանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթելով երջանկություն, հաջողություն կյանքի ուղեկցին գտնելու գործում, ինչպես նաև էլ ավելի մեծ բեմեր: