«Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելը
Սուրիկ Խաչատրյանը մի ամբողջ դարաշրջան է, որի ժամանակ իշխանավորները գործում էին իբր «դաժան պատերազմական ժամանակների անհրաժեշտությունից»։ Ասում եմ՝ «իբր», որովհետև մենք իրականում շարունակում ենք ապրել պատերազմական ժամանակաշրջանում, բայց հաղթելու համար պետք են ոչ թե իշխանավորների «հաբրգածությունն» ու անպատժելիությունը, այլ հակառակը՝ համեստություն, զսպվածություն և պարկեշտություն։
Գործել անօրինական՝ «սիլլել», «չափել», եթե պետք է՝ զրկել սեփականությունից, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ սպանել, և արդարացնել դա բարձր պետական կամ ռազմական շահերով՝ դա ի սկզբանե սխալ ճանապարհ էր, որովհետև եթե մեկին տրվում է նման ձևով գործելու իրավունք, ապա բացառված է, որ նա այդ իրավունքը չօգտագործի ի վնաս պետության և ի շահ սեփական ընտանիքի ու շրջապատի։
Յուրայինների քրեական հակումները խրախուսելը բերում է ի վերջո անհավասարության՝ օրենքի առաջ, տնտեսական դաշտում, քաղաքականության մեջ։ Եթե ոմանք կարծում են, թե «այդպես է կերտվել բանակը», «այդպես ենք մենք հասել մեր հաղթանակներին», դա սուտ է։ Այդպես է կերտվել քրեաօլիգարխիկ համակարգը, այդպես է ստացվել, որ իշխանությունը մինչև վերջին ժամանակները արհամարհում էր հասարակության պահանջները և ներփակվում էր իր՝ հնարովի իրականության մեջ։ Հուսանք, որ ինչ-որ բան տեղից շարժվել է»,–գրում է թերթի խմբագիրը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: