Ինչպես գիտեք, ես շատ մանրակրկտորեն ուսումնասիրում եմ հայ հայտնիների էջերը տարբեր սոցիալական ցանցերում և գտնում այն ամենը, ինչը նրանք այդքան խնամքով թաքցնում են բոլորի աչքից :Ճ
Այսօր իմ սրի տակով է անցնում Ալինա Մարտիրոսյանի Ինստագրամի էջը:
Ալինա ջան, դադարիր այս կերպ վարել էջդ, վերջիվերջո, հազարավոր հետևորդներ ունեցող հայտնի դեմք ես, եթե իհարկե չես հավակնում «Одноклассники-ի թագուհի» տիտղոսին:
Ի՞նչ ենք տեսնում Ալինայի էջում․
1. Ալինա Մարտիրոսյանը նոր է գտել իր երջանկությունը և ամեն կերպ դա ցուցադրում է: Սրա մեջ, իհարկե, վատ բան չկա, եթե այն չարվի զզվեցնելու աստիճան էժանագին ձևով: Ալինան չի զլանում և ամեն աստծու օր իր և Բարոն Կարենի՝ նույն դիրքով ու նույն դեմքով սելֆիներն է հրապարակում:
2. Համացանցի սկզբնավորման օրը պատրաստված նկարներ, սուրճի բաժակ՝ բարի լույս գրվածքով, վարդ՝ թերթիկների մեջ Love գրած, սուրճի բաժակների մեկ այլ տեսականի՝ սուրճի մեջ Ալինայի դեմքը: Լավ էլի, այ Ալինա ջան, ախր ֆոտոշոփի նման գիտելիքների տիրապետման դեպքում ավելի լավ է հեռու մնալ այդ ծրագրից:
3. Տարբեր բաներ «լսացնող» նկարներ
Ճիշտն ասած, հստակ չգիտեմ՝ Բարոնը Ալինային մատանի նվիրել է, թե ոչ, բայց Ինստագրամում ամուսնական մատանիների լուսանկարների թվից կարելի եզրակացնել, որ նա դեռ չի արել այդ քայլը:
4. Սիրո պատանեկան դրսևորումներ
Մի բան չեմ հասկանում․ եթե մարդիկ ապրում են մի տան մեջ, քնում ու արթնանում են միասին, ի՞նչ է նշանակում առավոտյան ջրվեժների ու էլի հին ու բարի քարե դարի ժամանակներից մնացած սուրճի բաժակների նկարների վրա նշել ամուսնուն, ամուսինն էլ անպայման կնոջը սրտիկով պատասխանի: Ո՞ւմ համար է այս ցուցամոլությունը: Ուրիշի աչքերի համա՞ր եք իրար սիրում:
5. Անմակարդակ և բանտային հումորներ
Իրեն մշակութային գործիչ համարող մարդը չի կարող ինչ-որ մեկի «ցավը տանել» և ուղտերի թքելուն երանի տալ…
«Բերդի հումորներ» շարքից հաջորդ նկարը Ալինայի էջից:
Ալինա ջան, կա՛մ քո էջի հումոր բաժինը Բարոնն է վարում, կա՛մ էլ չգիտեմ՝ ինչ մտածեմ․ երևի ադմիններից մեկը 6 ամիս Գորիսի հատուկ խստացված ռեժիմային (կռիտի) բանտում է անցկացրել…
Ներկայացնելու դեռ շատ ու շատ բաներ կան, բայց կսահմանափակվեմ այսքանով: Այն, որ Ալինայի ճաշակը և արտահայտվելու ձևերն օր-օրի վատանում են, ակնառու փաստ է: Արդարության համար ասեմ, որ համեմատեցի ավելի վաղ տեղադրված լուսանկարները ու եկա այն եզրակացության, որ Ալինային այսպիսին իր կողքի տղամարդն է դարձրել: Մինչ այդ նրա էջում կարելի էր գտնել տարբեր նախագծերից հետաքրիր լուսանկարներ ու գեղեցիկ սելֆիներ: Իսկ հիմա ամուսնու՝ գաղութի ընկերների ճաշակին համապատասխանող հումորներ ու աղոթքներ…
ԿրիԾիկ բլոգից