Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 20-ին Մալթայում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը: Սակայն քչերը գիտեն, որ վերջինս Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկը:
13-ամյա Անահիտը ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասեր է առել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ բեմում` մասնակցելով Ռուսաստանի «Голос. Дети» և Իգոր Կրուտոյի երգի ակադեմիայի կազմակերպած փոքրիկ տաղանդների մրցույթին, որտեղ եզրափակիչ է դուրս եկել: