Դարպասապահ Կրիստիան Աբբիատին ստորագրեց նոր համաձայնագիր իտալական «Միլան» ակումբի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Աբբիատին այժմ գործնականորեն կապված է «Ռոսսոներների» հետ մինչև 2014 թվականը:  Իտալիայի  ընթացիկ առաջնությունում  35-ամյա դարպասապահն անցկացրել է 28 խաղ, որոնցից բաց է թողել 22-ը:

Մասսիմիլիանո Ալեգրիի ակումբը Իտալիայի Ա­սերիայում  զբաղեցրել է  3-րդ  հորիզոնականը: