Դարպասապահ Կրիստիան Աբբիատին ստորագրեց նոր համաձայնագիր իտալական «Միլան» ակումբի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Աբբիատին այժմ գործնականորեն կապված է «Ռոսսոներների» հետ մինչև 2014 թվականը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա դարպասապահն անցկացրել է 28 խաղ, որոնցից բաց է թողել 22-ը:
Մասսիմիլիանո Ալեգրիի ակումբը Իտալիայի Ասերիայում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: